Ի ծնե ունեմ մանկական ուղեղային կաթված, որն արտահայտվում է խոսքի և չորս վերջույթների թուլությամբ։ Չեմ կարողանում ինքնուրույն քայլել, ձեռքով աշխատանք անել, խոսում եմ դժվարությամբ։ Մայրիկս և հայրիկս շատ են աշխատում ինձ հետ, որպեսզի ես կարողանամ մարզել թե մկաններս, թե խոսքս։
Ծնողներիս և բժիշկների օգնությամբ երկարատև ֆիզիկական վարժություններից հետո ունեմ բավականին լավ արդյունքներ, համեմատաբար նախորդ տարիների։ Այս տարի այցելել եմ Ջերմուկի առողջարանային կենտրոն, որտեղ բժիշկ–մասնագետների օգնությամբ նույնպես ունեցել եմ առաջընթաց։
Փորձել եմ նույնիսկ աստիճաններով իջնել։
Ինձ արդյունավետ բուժման և վերականգնողական թերապիաների համար անհրաժեշտ է տեղափոխվել այլ երկիր։ Քանի որ արտասահմանում բուժման համար անհրաժեշտ են մեծ գումարներ, ես դիմում եմ ձեր օգնությանը բարի մարդիկ, որպեսզի դուք օգնեք ինձ ապրել առողջ ու երջանիկ կյանքով։

No comments:
Post a Comment