ՄՈւԿ
Ի՞նչ է մանկական ուղեղային կաթվածը
Մանական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) մի վիճակ է, որի ժամանակ խանգարվում է մարմնի մկաննեըի վերահսկողությունը: Դա ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: Մանկական ուղեղային կաթվածը ոչ թե մկանի կամ նայրդի հիվանդություն է, այլ ուղեղի անկարողությունն է ճիշտ վերահսկելու և կառավարելու նշանակում է ճիշտ շարժումներ կատարելու անկարողություն:
Ի՞նչ է լինում, երբ որևէ անձ ունի ՄՈՒԿ
Երբ որևէ մեկն ունի ՄՈՒԿ, ուղեղի վնասվածքի պատճառով չի կարողանում ճիշտ օգտագրծել մարմնի որոշ մկաններ: ՄՈՒԿ ունեցող երեխաներին ի վիճակի չեն խոսել, ուտել կամ քայլել այնպես, ինչպես մյուս երեխաները: Նրանք ունենում են դժվարություններ փոքր շարժումների, ինչպես, օրինակ՝ գրել կամ մկրատով կտրել, դժվարանում են պահպանել հավասարակշռությունը կամ քայլել, չեն կարողանում կառավարել ձեռքերի ոչ կամային շարժումները կամ թքարտադրությունը:
ՄՈՒԿ-ի ծանրության աստիճանը տարբեր է յուրաքնչյուր երեխայի համար: Որոշ երեխաներ ունենում են շատ թեթև խնդիրներ, մինչդեռ մյուսները կարոխ են ունենալ բավական ծանր բարդություններ և երկրորդական բժշկական խանգարումներ, այն է՝ ցնցումներ կամ մտավոր զարգացման հետամնացություն:
Ինչու՞ է դա տեղի ունենում
ՄՈՒԿ-ը առաջանում է գլխուղեղի վնասվածքի պատճառով, որը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծնվելուց անմիջապես հետո: Շատ դեպքերում ոչ ոք չի կարող նշել ուղեղի վնասման իրական պատճառները, կամ ինչ պետք է անել այն կանխելու համար: Ռիսկի գործոնները, որ, հավանաբար, կզարգանա ուղեղի վնասվածք, վախաժամ ծննդաբերությունն է, ցածր քաշը և դժվար ծննդաբերությունը: Բժիշկները պետք է հատկապես ուշադիր լինեն այս երեխաների նկատմամբ: Կյանքի առաջին ամիսներին կամ տարիներին ուղեղի վնասման պատճառ կարող են լինել նաև գլխի վնասվածքը կամ ուղեղի ինֆեկցիաները, ինչպիսին են բակտերիալ մենինգիտը կամ վիրուսային էնցեֆալիտը:
Նախկինում բժիշկները կարծում էին, որ ծննդաբերության ընթացքում ՄՈՒԿ առաջանում է ասֆիքսիայի (թթվածնային քաղց) կամ հիպօքսիայի պատճառով, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ասֆիքսիա կամ հիպօքսիա ունեցող շատ քիչ երեխաների մոտ է զարգացել ուղեղի վնասվածք: ՄՈՒԿ-ը ժառանգական չէ և չի փոխանցվում սերնդե սերունդ:
Ի՞նչ հաճախականությամբ է ՄՈՒԿ-ը հանդիպում
Ամբողջ աշխարհում ծնված 1 000 երեխաներից 2-ը կարող է ունենալ ՄՈՒԿ: Չնայած բժշկական տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը, ՄՈՒԿ-ով երեխաների թիվը վերջին 30 տարում մնում է նույնը, մասամբ որովհետև ծանր վաղաժամ նորածինները ապրում են նորագույն վերակենդանացման բաժանմունքներում: Դժբախտաբար, այս դեպքում շատ նորածիններ ունենում են նյարդային համակարգի ծանր վնասվածքներ: Որո՞նք են վաղ նշանները:
ՄՈՒԿ-ի նշաններին ի հայտ են գալիս մինչև երեք տարեկան հասակը: Սովորաբար ծնողները նշում են, որ իրենց երեխան նորմալ չի զարգանում: ՄՈՒԿ ունեցող նորածինները, ուշ են սովորում գլորվել, սողալ, նստել, ժպտալ կամ քայլել:
Ինչպե՞ս է ախտորոշվում
ՄՈՒԿ-ը ախտորոշվում է հիվանդության պատմության և ֆիզիկական զննման հիման վրա: Դանդաղ զարգացումը, ոչ նորմալ մկանային տոնուսը և անսովոր դիրքը մատնանշում են ՄՈՒԿ: Բժիշկները պետք է որոշեն՝ արդյոք գնալով վատանո՞ւմ է երեխայի վիճակը, թե՞ ոչ: Եթե այո, ապա դա ՄՈՒԿ չէ, քանի որ այն հարաճուն կամ զարգացող հիվանդություն չէ:
Որո՞նք են ՄՈՒԿ-ի տեսակները
ՄՈՒԿ-ով երեխաների մոտ վնասվում է ուղեղի այն հատվածը, որը կարգավորում է շարժումները: Նրանց պրոբլեմն է մկանային թուլությունը կամ մկանային տոնուսի բարձրությունը, հավասարակշռության պահպանման դժվարությունը: Նրանց մկանները կամ շատ թույլ են, կամ էլ շատ ձգված, երբեմն էլ հանդիպում են համակցված ձևեր:
• Սպաստիկ ՄՈՒԿ - երբ մկանները շատ լարված են: Այսպիսի երեխաների մոտ նկատվում է մկանային տոնուսի բարձրացում, ինչը վերջույթների շարժման արգելակման պատճառ է դառնում: Շատ հաճախ այսպիսիերեխաներից երկար ժամանակ է պահանջվում դիրքից դիրք տեխափոխվելու կամ ձեռքով որևէ բան վերցնելու համար: Սա առավել հաճախ հանդիպող ձևերից մեկն է:
• Ստետոիդ կամ դիստոնիկ ՄՈՒԿ - երբ դիտվում է մկանների չվերահսկվող և ակամա կծկումներ՝ ոչ կամային շարժումներ: Այս շարժումները սովորաբար շատանում և հաճախանում են անսպասելի ձայներից կամ հուզմունքից, քնած ժամանակ շարժումներն անհետանում են: Երեխաները սովորաբար դժվարաբում են բռնել, օրինակ՝ ատամի խոզանակ, պատառաքաղ կամ գրիչ, քանի որ մկանային տոնը փոփոխական է, և դժվարություններ ունեն պահելու մարմնի դիրքը:
• Ատաքսիկ ՄՈՒԿ – երբ մկանները շատ թուլ են, խանգարվում են շարժումների կորդինացվիան և հավասարակշռությունը: Քայլվածքը լինում է ոչ հաստատուն և ճոճվող, հատկապես, երբ նրանք փորձում են որևէ բան ասել:
Կվադրիպլեգիա – երբ երեխան ունի վերին և ստորին վերջույթների շարժումների դժվարություն: Այս երեխաները դժվարություններ ունեն ինքնուրույն տեղաշարժվելու, օգտագործում են սայլյակ տեղից տեղ տեղափոխվելու համար: Ունենում են խոսելու և ուտելու դժվարություններ:
• Հեմիպլեգիա – երբ երեխան ունենում է մարմնի մի կողմի շարժումների դժվարություն, իսկ մյուս կողմը աշխատում է նորմալ: Հեմիպլեգիայով շատ երեխաներ կարող են քայլել և վազել:
• Դիպլեգիա – երբ երեխան ունի առավելապես ստորին վերջույթի շարժումների խանգարում: Նրանք կարող են կեցվածքը ուղիղ պահել, օգտագործում են ձեռքերը և մատները:
Ուրիշ ի՞նչ բարդություններ կարող են ունենալ ՄՈՒԿ-ով երեխաները
ՄՈՒԿ-ով երեխաները, բացի ֆիզիկական անկարողությունից, ունենում են նաև այլ բարդություններ՝ կապված ուղեղի վնասման աստիճանի հետ:
1. Մտավոր զարգացման խանգարում
ՄՈՒԿ-ով երեխաների մոտավորապես 1/3-ն ունենում է թեթև, իսկ 1/3-ը՝ համեմատաբար ծանր մտավոր հետամնացություն: Մնացած 1/3 նորմալ է: 1/4 - 1/5-ը ունենում է սովորելու և ընկալելու դժվարություններ, երբեմն՝ մի քանի առարկայից: Նրանք, ովքեր ունեն թեթև մտավոր խնդիրներ, կարողանում են սովորել գրել, կարդալ, հաշվել: Շատ երեխաներ ունեն հատուկ ուսուցման կարիք:
2. Ցնցումներ կամ էպիլեպսիկ նոպաներ
Մոտավորապես 30%-ն ունենում է ցնցումներ: Դա նշանակում է, որ ուղեղում տեղի են ունենում ոչ նորմալ գործողություններ, որն ընդհատում է առօրյա կյանքի ընթացքը: Ցնցումները տևում են մի քանի րոպե և վտանգավոր չեն: Որոշ երեխաներ դրանք կանխելու համար ընդունում են դեղորայք:
3. Զարգացման պրոբլեմ
Սպաստիկ կվարդիպլեգիայով երեխաները ետ են մնում իրենց աճի և զարգացման մեջ, չնայած նորմալ սնուցմանը: Նորածինների մոտ այն արտահայտվում է ցածր քաշով, երեխաների մոտ՝ հասակի անհամապատասխանությամբ, պատանիների մոտ՝ հասակի և սեռական հասունացման դանդաղմամբ: Սրա պատճառը կարող է լինել ուղեղի այն կենտրոնների վատ սնուցումը և վնասվածքը, որոնք կարգավորում են երեխայի նորմալ աճը և զարգացումը:
4. Սնուցման խանգարում
ՄՈՒԿ-ը կարող է ազդել նաև երեխայի դեմքի և բերանի մկանների շարժման վրա, որը դժվարացնում է կծելու, ծամելու և կուլ տալու զուգընթացը, որն էլ կարող է վատ սնուցման պատճառ լինել: Բարձրանում է ինֆեկցիաների վտանգը և, կամ պատճառ է երեխայի աճի և զարգացման ետ մնալուն: Այս դեպքում նախընտրելի է օգտագործել փափուկ սնունդ, բանջարեղեն և մրգեր՝ կուլ տալը հեշտացնելու համար: Ճիշտ դիրքը և ճիշտ նստելը նույնպես կարևոր են սնուցման ժամանակ: Ծանր դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս գաստրոստոմիա, որի ժամանակ խողովակը տեղավորվում է ուղիղ ստամոքսի մեջ:
5. Շփումը կամ հաղորդակցությունը
Շատ հաճախ երեխաները դժվարանում են կառավարել շրթունքների, ծնոտի և լեզվի մկանների աշխատանքը և օդի հոսքը, որի պատճառով խոսքը դառնում է ոչ հստակ:
6. Թքարտադրություն
Այն երեխաները, որոնք դժվարանում են կառավարել բերանի և ծնոտի մկանները, ունենում են թքարտադրություն: Սա կարող է մաշկի գրգռվածության և իրենց հասակակիցներիից այս երեխաների հետագա մեկուսացման պատճառ հանդիսանալ: Դեղորայքը կարող է կարգավորվել թքարտադրությունը, սակայն կարող է նաև բերանի լորձաթաղանթի չորության և մարսողության խանգարման պատճառ դառնալ:
7. Անմիզապահություն
Սրա պատճառը միզապարկի գործունեությունը վերահսկող սֆինկտերի վատ փակվելն է: Երեխան կարող է թրջել անկողինը, ունենալ ակամամիզություն ֆիզիկական գործողության ժամանակ:
8. Թույլ տեսողություն կամ լսողություն
Մեծ թվով ՄՈՒԿ-ով երեխաների մոտ առկա է շլություն: Այս դեպքում աջ և ձախ աչքերի մկանների տարբերության պատճառով նրանք չեն կարողանում ուղիղ նայել: Երեխաների ուղեղը համարվում է այս պայմանին՝ արհամարելով աչքերից մեկի ազդակը, որն էլ ուղեկցվում է աչքերից մեկի տեսողության վատացմամբ: Որոշ դեպքերում աչքերից մեկի ազդակը, որն էլ ուղեկցվում է աչքերից մեկի վիրահատական միջամտությունը անհրաժեշտ է: Թույլ լսողությունը նույնպես ավելի հաճախ է հանդիպում ՄՈՒԿ-ով երեխաների մոտ:
9. Բուժվո՞ւմ է արդյոք ՄՈՒԿ-ը
Ուղեղի վնասվածքը չի բուժվում, չնայած հետևանքները հնարավոր է նվազեցնել: Վաղ վերականգնողական բուժումը հնարավորություն է ընդձեռում բարձրացնել երեխայի կարողությունները: Չկա ստանդարտ բուժում, որը միանշանակ լինի բոլոր հիվանդների համար: ՄՈՒԿ-ով շատ մարդիկ ապրում են լիարժեք կյանքով:
10. Ո՞վ է բուժում ՄՈՒԿ-ը
Առողջության պահպանման մասնագիտական թիմը հայտանաբերում է երեխայի կարիքները և մշակում առանձնահատուկ բուժման պլան յուրաքանչյուրի համար: Թիմի մեջ ընդգրկվում են.
• Մանկաբույժ, մանկական նևրոպաթոլոգ կամ մանկական ռեաբիլիտոլոգ, որոնք ստեղծում են բազմակողմանի բուժման պլան, իրականացնում է բուժումը և հետևում բուժման առաջընթացին երկար տարիների ընթացքում:
• Օրթոպեդ՝ մասնագիտացված է բուժելու ոսկրամկանային համակարգը: Նա ախտորոշում և բուժում է մկանային և ոսկրային պրոբլեմները, որոնք անխուսափելի են ՄՈՒԿ-ով երեխաների մոտ:
• Ֆիզիկական թերապիստ ՝ մշակում է հատուկ վարժությունների ծրագիր՝ զարգացնելու մկանները և շարժումները:
• Աշխատանքի թերապիստ ՝ օգնում է երեխաներին սովորելու առօրյա գործողությունները, սովորեցնում է հմտություններ՝ դպրոցում և աշխատանքում:
• Խոսքի մասնագետ՝ օգնում է վերականգնելու հաղորդակցման խանգարումները:
• Հոգեբան՝ օգնում է երեխային և նրա ընտանիքին՝ հաղթահարելու ՄՈՒԿ-ի հետ կապված հոգեբանական բարդույթներ:
• Հատուկ մանկավարժ՝ օգնում է մտավոր թույլ և սովորելու դյվարություններ ունեցող երեխաներին դպրոցում:
ՄՈՒԿ-ով երեխան և նրա ընտանիքը նույնպես համարվում են թիմի անդամ: Որպես ընտանիք մասնակցիր բուժման պլանի ստեղծմանը, որոշումներ ընդունիր, աջակցիր բուժման արդյունավետությանը:
Բուժման պլանի մեջ են մտնում նաև դեղորայքային բուժումը՝ վերահսկելու ցնցումները և մկանային լարվածությունը: Հատուկ օրթեզները հեշտացնում են քայլելը, օրթոպեդիկ վիրահատությունները բարելավում են կեցվածքը և հեշտացնում խնամքը: Պետք է չմոռանալ, որ առաջնային նպատակն է օգնել երեխային ունենալու երջանիկ կյանք և առավելագույն անկախություն հասարակության մեջ:
Կա՞ արդյոք դեղորայքային բուժում
ՄՈՒԿ-ը բուժելու որևէ դեղորայք չկա: Բժիշկները սովորաբար դեղորայք են նշանակում միայն ցնցումները կանխելու, մկանային լարվածությունը թուլացնելու և, եթե անհրաժեշտ է, նաև թքարտադրությունը պակասեցնելու համար: Անհրաժե՞շտ է արդյոք վիրահատական միջամտություն
Օրթոպեդիկ վիրահատություններն անհրաժեշտ են, եթե առկա են կոնտրակտուրաներ կամ կոնք-ազդրային հոդի հոդախախտ: Վիրաբույժը պետք է ճշտորեն որոշի, թե որ մկաններն են սպաստիկ, որովհետև եթե վիրահատվեն սխալ մկաններ, ապա պրոբլեմն ավելի կխորանա: Երկարացնելով՝ դրանք դառնում են ավելի թույլ: Վիրահատությունից հետո երեխաները երկարատև վերականգնողական բուժման կարիք ունեն, որը երբեմն կարող է ամիսներ տևել: Ուստի, վիրաբույժներն աշխատում են վիրահատել միայն մեկ անգամ, եթե, իհարկե, հնարավոր է: Անկախ ամեն ինչից, դիպլեգիայով երեխաները վաղ թե ուշ ունենում են կոնտրակտուրաներ և դեֆորմացիաներ, այնպես որ, նրանց, մինչև աճի ավարտը, երբեմն էլ՝ դրանից հետո, սպասվում է վիրահատական միջամտություն:
Ինչպիսի՞ օրթեզների կարիք ունի երեխան
Կարևոր է, որ երեխան տեղաշարժվի: Օգտագործվում են նստելու և գլուխը պահելու հարմարանքներ: Գոյություն ունի հատուկ կանգնելու հարմարանք, հատկապես ծանր ախտահարված երեխաների համար, որը կոչվում է ստենդերկանգնակ:
Ամենագործածական օրթեզներից է AFO –ն (սրունք-թաթային օրթեզ), որը պատրասվում է հատուկ պլաստիկ նյութից, ընգրկում է սրունք-թաթային հոդը: Յուրաքանչյուր երեխայի համար այն պատրասվում է անհատական: KAFO-ն (ծունկ-սրունք-թաթային օրթեզ), որը նույնպես պատրաստվում է պլաստիկից, ընգրկում է ծնկի և սրունք-թաթային հոդերը միասին: Սա պատրաստվում է հատուկ դեպքերում: Միայն բժիշկը կարող է համապատասխան օրթեզ նշանակել երեխային:
Կարո՞ղ է արդյոք ՄՈՒԿ-ով երեխան քայլել: Կքայլի՞ արդյոք իմ երեխան
Կանխատեսել, թե ՄՈՒԿ-ով երեխան ինչ կարող է անել, կամ կքայլի՞ արդյոք և երբ, շատ դժվար է: Դա հնարավոր է որոշակիորեն ասել միայն 2 տարեկանից հետո: ՄՈՒԿ-ով երեխաները շեն մոռանում այն գիտելիքները, որոնք ստանում են, իսկ եթե մոռանում են, հավանաբար պետք է այլ պատճառներ փնտրել: Որպեսզի երեխան քայլի, նախ պետք է ի վիճակի լինել պահել գլուխը և ինքնուրույն նստել: Երեխան, որը մինչև 4 տարեկանը ինքնուրույն չի նստում, չի կարող քայլել:
Մտավոր զարգացման հետամնացությունը խանգարում է երեխայի ֆունկցիայի զարգացմանը: Դժվար է վաղ կանխատեսել՝ երեխան կլինի մտավոր հետամնաց կամ կկարողանա խոսել, թե ոչ: ՄՈՒԿ-ը միշտ չէ, որ կարող է հանգեցնել ծանր հաշմանդամության: Կվադրիպլեգիայով երեխան կարող է ի վիճակի չլինել քայլելու և խնամքի կարիք ունենալ ողջ կյանքի ընթացքում, մինչդեռ հեմիպլեգիայով երեխան կարող է ունենալ թեթև խնդիրներ և չունենալ ոչ մի հատուկ օգնության կարիք:
Կարո՞ղ է ՄՈՒԿ-ով երեխան 175.0 դպրոց հաճախել
Այո, բոլոր երեխաներն էլ պետք է ստանան կրթություն և հաճախեն հանրակրթական դպորոց: Պետք է նախապատրաստել մանկավարժին նախօրոք՝ ասելով, որ երեխան ունի ՄՈՒԿ և լրացուցիչ պարապմունքների կարիք: Պատշաճ կրթությունը միակ լուծումն է երեխաների անկախության սահմանափակումների խնդիրները լուծելու համար:
Կարո՞ղ է ՄՈՒԿ-ով երեխան ինքնուրույն ապրել
Ինքնուրույն ապրելը կախված է մի քանի գործոններից: Ամենակարևորը մտավոր զարգացումն է: Երեխան պետք է ունենա ապրելու, վստահելու և իրեն ապահովելու համապատասխան մտավոր ունակություններ: Ձեռքերի ակտիվ օգտագործումը և ֆունկցիոնալ տեղաշարժումը նույնպես կարևոր գործոն են: Քայլելը կարևոր է, բայց ոչ ինքնուրույն ապրելու առաջնային նախապայման չէ:
Հեմիպլեգիայով երեխաների մեծ մասը կարող է ապրել անկախ, մինչդեռ կվադրիպլեգիայով երեխաները չեն կարող:
ԾՆՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԻՇԵՆ
Մանկության հաճույքները
Ձեր երեխան միայն մեկ անգամ է ունենալու մանկություն: Թույլ մի տվեք, որ այն անցնի միայն բուժումով: Հպարտացեք ձեր երեխայով և հնարավորություն ընդձեռեք նրան բացահայտելու կյանքի հաճույքները: Եղեք համբերատար և դարձեք նրա ընկերը:
ԾՆՈՂ լինելու հաճույքը
Ընդունեք ձեր երեխային այնպիսին, ինչպիսին կա, բայց փորձեք և գտեք ամենալավ բուժումը նրա համար: Մի՛ մեղադրեք ձեզ, մի՛ կորցրեք հույսը և անձնատուր մի՛ եղեք: ՄՈՒԿ-ի պատճառն անհայտ է, և դա ձեր կամ որևէ մեկի մեղքը չէ: Ախտորոշումը դժվար է և չկա որևէ թեստ կանխավ իմանալու՝ կա՞ արդյոք ՄՈՒԿ, թե՞ ոչ , ինչպե՞ս կլինի երեխայի ֆունկցիոնալ վիճակը, երբ նա մեծանա: Դուք կարող եք լինել հոգնած, անհույս և միայնակ: Երբեմն կարող եք մեղադրել ինքներդ ձեզ կամ մտածել, որ դուք անտեսում եք ձեր ընտանիքը կամ մյուս երեխաներին: Դուք կարող եք ավելի շատ օգնել ձեր երեխային, եթե ուժեղ լինեք: Կապի մեջ եղեք այն ընտանիքների հետ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներով երեխաներ: Մասնակցեք և օգտակար եղեք այս երեխաների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների աշխատանքներին: Զարգացրեք ձեր գիտելիքները: Կարդացեք բոլոր մատչելի տեղեկությունները և փորձեք աջակցել հասարակական կազմակերպություններին: Մասնակցեք սեմինարների, կազմակերպվող միջոցառումների և հետևեք նոր առաջընթացներին:
Մեծացրեք երեխային ազատ, թույլ տվեք, որ նա բացահայտի իր շրջապատը: Դրեք խաղալիքները նրանից որոշ հեռավորության վրա և քաջալերեք ինքնուրույն հասնել դրանց: Դա կլինի լավ առիթ երեխայի ինքնուրույն տեղաշարժման համար: Գովեք նրան հաճախակի ամեն մի փոքր նվաճման հանար: Մի ընկճվեք նրա թուլության պատճառով: Ավելի հեշտ է զարգացնել նրա ուժեղ կողմերը, քան թույլ:
Օգնեք երեխային ձեռք բերել ազատություն առօրյա կյանքում, թույլ տվեք, որ նա ինքնուրույն լվացվի, հանի և հագնի շորերը, ինքնուրույն սնվի: Այս ամենի համար տվեք նրան բավարար ժամանակ:
Երբ երեխան փոքր է, սովորեք ճիշտ գրկել, կերակրել և ճիշտ վարվել նրա հետ: Պահենք նրա իրանը ճիշտ դիրքում, և այս դեպքում նա ակտիվ կօգտագործի իր ձեռքերը խաղալու ժամանակ: Քաջալերեք նրան ինքնուրույն տեղաշարժվելու: Գտեք հարմարանք, որպեսզի նա տեղաշարժվի տանը և բացահայտի շրջապատը իր համար: Երբեք մի հավատացեք այն խոսքին, թե երեխան մինչև քայլելը պետք է չոչ անի, կամ երեխայի ողնաշարը կծվի, եթե փորձի նստել: Տեսեք, թե ինչ է կարողանում կամ սիրում անել ձեր երեխան, օգնեք նրան:
Դպրոցահասակ երեխա- Երբեք մի՛ զրկեք երեխային կրթությունից: Պաշտպանեք ձեր երեխայի իրավունքները՛ ստանալու ամենալավ կրթությունը: Հնարավոր է, որ նա հատուկ կրթության կարիք ունենա: Թույլ մի՛ տվեք, որ որևէ բանով խանգարվի նրա դպրոցական և ուսումնական կյանքը: Քայլելը չէ, որ կարող է բնորոշել մարդուն, այլ նրա մտածելակերպը և հայեցողությունը կյանքի վերաբերյալ:
Պատանեկան շրջան – Հոգեբանորեն աջակցեք նրան պատանեկության տարիներին և եղեք նրա ընկերը: Քաջալերեք նրան այն ամենում, ինչ նա ցանկանում է անել: Թույլ տվեք նրան կայացնել սեփական որոշումներ, լինել բարեկամների և ընկերների շրջապատում: Երեխաները կարիք ունեն շփվելու ուրիշ երեխաների հետ, օգնեք նրան ընկերներ գտնել:
Փոխհամագործակցությունը առողջության պահպանման թիմի հետ – Ճանաչեք ձեր երեխային, սահմանեք նրա կարիքները և հարցադրումները և այն քննարկեք միայն ձեր թիմի հետ: Սովորեք և կատարեք վարժություններ, որոնք ձեզ կսովորեցնի ֆիզիկզկան թերապիստը: Հարցրեք երկրորդ, երրորդ անգամ, եթե որևէ բան պարզ չէ կամ չէք կարողանում կատարել: Հիշեք, որ միայն քայլելով չի պայմանավորված երեխայի երջանկությունը: Երեխան կարիք ունի ձեր սիրո և ուշադրության: Ոչ ոք ավելի լավ չգիտի ձեր և ձեր երեխայի կարիքները: Միայն հստակ սահմանված և լավ ուսումնասիրված խնդիրները կարող են լուծվել: Համայնքը կարձագանքի ձեր ջանքերին:
մանկական ուղեղային կաթված երեխաներ դցպ դցբ ցերեբրալ պառալիչ հաշմանդամություն հաշմանդամ երեխա երեխաներ օգնություն հաշմանդամներին հաշմանդամ երեխաներին օգնենք Միշային բուժում դրամահավաք ֆինանսավորում
Subscribe to:
Comments (Atom)
No comments:
Post a Comment