Sunday, April 19, 2015



Ի ծնե ունեմ մանկական ուղեղային կաթված, որն արտահայտվում է խոսքի և չորս վերջույթների թուլությամբ։ Չեմ կարողանում ինքնուրույն քայլել, ձեռքով աշխատանք անել, խոսում եմ դժվարությամբ։ Մայրիկս և հայրիկս շատ են աշխատում ինձ հետ, որպեսզի ես կարողանամ մարզել թե մկաններս, թե խոսքս։  


Ծնողներիս և բժիշկների օգնությամբ երկարատև ֆիզիկական վարժություններից հետո ունեմ բավականին լավ արդյունքներ, ի համեմատ նախորդ տարիների։ Այս տարի այցելել եմ Ջերմուկի առողջարանային կենտրոն, որտեղ բժիշկ–մասնագետների օգնությամբ նույնպես ունեցել եմ առաջընթաց։ 





Փորձել եմ նույնիսկ աստիճաններով իջնել։



Ինձ արդյունավետ բուժման և վերականգնողական թերապիաների համար անհրաժեշտ է տեղափոխվել այլ երկիր։ Քանի որ արտասահմանում բուժման համար անհրաժեշտ են մեծ գումարներ, ես դիմում եմ ձեր օգնությանը բարի մարդիկ, որպեսզի դուք օգնեք ինձ ապրել առողջ ու երջանիկ կյանքով։

No comments:

Post a Comment